Արցախի բնակչության տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան

21:16 • 12.11.23

Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան:

Հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը

2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարան` 17,070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1,077 ցուցանմուշներով: