Սոչիից օդ բարձրացած Boeing-737-ը Չելյաբինսկում վայրէջք է կատարել չաշխատող թևակողերով
Boeing-737 ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվում է 189 մարդ, Չելյաբինսկի օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել անսարք թևակողերով։
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։
«Մոսկվայի ժամանակով 16։43-ին Չելյաբինսկի Ի․Վ․ Կուրչատովի անվան օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել Սոչիից թռչող Boeing-737 ուղևորատար ինքնաթիռը՝ հնարավոր վթարային վայրէջքի մասին հաղորդումից հետո։ Նախնական տվյալներով՝ այն խնդիրներ ունի թևակողերի բացման հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ օդանավում գտնվում է 189 մարդ, այդ թվում՝ 9 երեխա և անձնակազմի 7 անդամ:
«Վայրէջքից առաջ ինքնաթիռը վառելիք էր այրում։ Վայրէջքի ժամանակացույցից ուշացումը գրեթե մեկ ժամ է»,-ավելացրել է օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչը:
Կատարվածի հանգամանքները ճշտվում են։










