Մասիսի եկեղեցիներում տեղի կունենա 140 արցախցու զանգվածային մկրտության արարողություն
Սույն թվականի նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Մասյացոտնի Թեմի Տեղեկատվական համակարգը:
Ըստ հաղորդագրության՝ այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացել է իր կնքահոր հետ։
Նշվում է, որ արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։















