Եգիպտոսը Իսրայելին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը շուտով կազատի մի քանի պատանդի․ Al Arabiya

20:00 • 12.11.23

Եգիպտոսի իշխանությունները Իսրայելին տեղեկացրել են, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն առաջիկա օրերին ազատ կարձակի մի քանի պատանդի։

Այսպիսի տեղեկություն է տարածել Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ իսրայելական կողմը հրաժարվել է հրադադարից կամ Գազայի հատված վառելիքի մատակարարումից, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել պատանդների առաջին խմբին։