Ուկրաինան ԵՄ-ի առաջնահերթությունն է. Բորել

19:04 • 13.11.23

Ուկրաինան Եվրամիության առաջնահերթությունն է:

Այս մասին X հարթակի իր էջում գրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ այսօր ԵՄ 27 արտգործնախարարներ Միասնական աջակցության ուղերձ են փոխանցել Ուկրաինային:

«Ուկրաինան ԵՄ-ի գլխավոր առաջնահերթությունն է։  ԵՄ Խորհրդի նիստից հետո ես աշխատում եմ անվտանգության ոլորտում մեր ապագա պարտավորությունների վրա», - գրել է Բորելը։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների նիստ է տեղի ունեցել: