Անհայտ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը

18:46 • 13.11.23

Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս  համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն կատարվածը բացահայտելու համար: