Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանին

11:54 • 13.11.23

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանին:

Այս մասին Մակունցը գրել է X-ի իր էջում: 

«Շնորհավորում ենք Վրաստանին և վրաց ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։

Ուրախ էի դեսպանի հետ քննարկել Վրաստանի այս վերջին ձեռքբերումը և այլ հարցեր»,- գրել է Մակունցը: