Մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Երևանում են, 2 ամսից կփոխվեն

10:39 • 13.11.23

Մետրոյի 4 կմ ռելսերն արդեն մտել են Երևան, գնումների պայմանագրերն արդեն ուղարկել ենք, որ վճարումները կատարեն, մոտավորապես 2 ամսից կփոխվեն:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգվարական նիստի ժամանակ զեկուցել է «Մետրոպալիտենի» տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

«Եվս 2 անվազույգերի մատակարարի հետ ևս պետքա այսօր պայմանագիր կնենեք, որ սկսի մատակարարել:

Նաև հունվարի վերջ Հանրապետության հրապարակի երկու շարժասանդուղքները կվերանորոգվեն»,- ասել է նա: