Հիմնավոր կասկածներ կան, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը․ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ

23:10 • 14.11.23

Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը։

Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։

«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը», - ասված է հաղորդագրության մեջ: