Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Էմանուել Մակրոնին
18:42 • 14.11.23
Նոյեմբերի 13-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը (նստավայրը՝ Մադրիդ) Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի համիշխան, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։
Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Placeholder










