2024 թվականը վճռորոշ կլինի Ուկրաինայի հակամարտության համար․ Զելենսկու գրասենյակի ղեկավար

14:24 • 14.11.23

Հաջորդ տարին վճռորոշ է լինելու ուկրաինական հակամարտության հարցում:

Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Հաջորդ տարին վճռորոշ է լինելու»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում։

Երմակի խոսքով՝ Ուկրաինային ծանր ձմեռ է սպասվում։ Նա նշել է, որ Կիևին հենց հիմա պետք է զենք, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգեր։

Միևնույն ժամանակ, Երմակը հավաստիացրել է, որ ուկրաինական իշխանություններն ի վիճակի են հաշիվ տալ Արևմուտքից ստացված յուրաքանչյուր միավոր զենքի համար։