Այցելել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ` տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին. Լևոն Քոչարյան

16:46 • 14.11.23

Այցելել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ` տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին:

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ պատգամորական երդումից հետո, Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին:

Այս ամենը կազմակերպողներն ու կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հաջորդող ցանկացած իշխանության մտքով անգամ չանցնի դատական ու իրավապահ համակարգը ծառայեցնել ընդդիմախոսներին ճնշելու համար»- գրել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը երդվեց և դարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր: