Շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նորմերով. Ավինյան

10:47 • 14.11.23

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն:

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար մաքուր և բարեկարգ դարձնելը:

Անելու ենք ամեն ինչ, որ Երևանը դառնա մարդկանց համար քաղաք, և այդ ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնելու»,-գրել է նա: