Ուկրաինայում իրավիճակը մնում է բարդ. Սթոլթենբերգ

12:54 • 14.11.23

Ուկրաինայի հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, ինտենսիվ մարտերը շարունակվում են, խոստովանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

«Ես մտադիր եմ բարձրացնել Ուկրաինայի թեման: Ինտենսիվ մարտերը շարունակվում են, մարտի դաշտում իրավիճակը մնում է բարդ, և, հետևաբար, մենք պետք է շարունակենք մեր ինտենսիվ աջակցությունն Ուկրաինային», - ասել է Սթոլթենբերգը: