ՔՊ-ն նոր պատգամավոր ունի, Տիգրան Պարսիլյանը երդվեց ԱԺ նիստում
10:10 • 14.11.23
Այսօր ԱԺ հերթական նիստում Տիգրան Պարսիլյանը երդվեց և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր:
Հիշեցնենք, որ մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվանից հետո։
ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։
Placeholder










