Հնդկաստանում սողանքի հետևանքով դադարել են փլուզված թունելի փլատակներում մնացած մարդկանց փրկելու աշխատանքները

11:23 • 15.11.23

Նոյեմբերի լույս 15-ի գիշերը տեղի ունեցած սողանքը դադարեցրել է 40 բանվորների փրկելու աշխատանքները, որոնք արդեն երրորդ օրն է՝ մնում են փլուզված թունելի փլատակներում․ թունելը  կառուցվում է Հնդկաստանի Ուտարախանդի հյուսիսային նահանգի լեռներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը։

Պլանավորվել էր, որ փլատակներից բանվորներին դուրս կբերեն նոյեմբերի 15-ին։ Ենթադրվում էր, որ հորատման մեքենայի միջոցով կստեղծվի անցարան արգելափակված մարդկանց թունելից դուրս գալու համար։ Սակայն նոր սողանքի պատճառով աշխատանքներն ստիպված են եղել դադարեցնել։

Փլատակներում  գտնվում են 40 շինարարներ։