ԱՄՆ դեսպանը միացել է Տավուշի մարզում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը

15:30 • 15.11.23

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Տավուշի մարզում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը, տեղեկացնում է առաքելության X-ի էջը՝ նաև լուսանկարներ հրապարակելով։

Այցն, ըստ գրառման, կայացել է Իջևանի գրասենյակի աջակցությամբ։

ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայումից ի վեր 1,000-ից ավելի պարեկությունն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։

Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու, Իջևանի ու Եղեգնաձորի գրասենյակներից։

Image