Երբ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված առանձնատունն եմ ցույց տալիս, միջին և ստորին օղակները մտածում են իրենք էլ ունենան. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
Մասնակցելով բյուջեի քննարկումներին, կարող եմ ասել, որ լավ ցուցանիշներ ու լավ ծրագրեր ունենք:
Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է Վահագն Ալեքսանյանը:
«Բայց ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել, ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը վերադարձնենք քաղաքական օրակարգ: Իհարկե կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը երբեք էլ մեր քաղաքական օրակարգից չի պակասել, բայց իրողություն այն է, որ այո, 2018-ի հեղափոխության արդյունքներով կարճ ժամկետներում Հայաստանում հաղթահարվել է համակարգային կոռուպցիա:
Դրա հետևանքով առհասարակ կոռուպցիայի դրսևորումները ցածր մակարդակի վրա են գտնվել Հայաստանի պատմության ընթացքում:
Բայց փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներ և վարչապետի, Կառավարության և Ազգային ժողովի ուշադրությունը գամված էր այդ անվտանգային մարտահրավերները հաղթահարելուն: Այդ ընթացքում պետական համայնքային ապարատի միջին և ստորին օղակները մտածել են, որ դա լավագույն ժամանակահատվածն է փոքր ինչ հարստանալու համար:
Իմ վրա օրինակ բերեմ, երբ ես գալիս ԱԺ ամբիոնից ներկայացնում եմ՝ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված 4 հարկանի առանձնատունն եմ ցույց տալիս, դա միջին և ցածր օդակների համար լավ ժամանակահատված է, որ մի 2 հարկանի առանձնատուն էլ իրանք ունենան: Իհարկե կոռուպցիոն սխեմաների միջոցով»:










