Արաբկիր վարչական շրջանում ապօրինի, ինքնակամ շինարարության դեմ պայքարը, քաղաքաշինական խնդիրներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Արամ Ազատյան

19:39 • 16.11.23

Արաբկիր վարչական շրջանում ապօրինի, ինքնակամ շինարարության դեմ պայքարը, քաղաքաշինական խնդիրներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

«Այսօր ևս, քաղաքացիների ընդունելության ժամին, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հետ միասին վստահեցրել ենք, որ մենք միշտ մեր բնակիչների կողքին ենք և աջակցել ու օգնելու ենք նրանց բոլոր հնարավոր դեպքերում:

Այդուհանդերձ, հարցեր կան, որ ենթակա են կարգավորման բացառապես դատական կարգով:

Բնակիչների ընդունելությանը լուծում ենք տվել կոմունալ, սոցիալական բնագավառներին վերաբերող խնդիրներին նույնպես:

Հիշեցնեմ, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում ենք յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 14.00-ից սկսած:

Հերթագրվել կարելի է նախապես այցելելով Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժին կամ զանգահարել 011518213 հեռախոսահամարին», - գրել է նա: