Բայդենը Սիի հետ «կառուցողական» բանակցություններից հետո նրան կրկին «բռնապետ» է անվանել. Չինաստանի ԱԳՆ-ի արձագանքը չի ուշացել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, իր իսկ բնութագրմամբ, «կառուցողական բանակցություններից» հետո կրկին հայտարարել է, որ Սին, իր կարծիքով, բռնապետ է:
«Դե, տեսեք, նա բռնապետ է այն իմաստով, որ նա մի տղա է, որը ղեկավարում է մի երկիր, որը կոմունիստական երկիր է՝ հիմնված կառավարման այնպիսի ձևի վրա, որը բոլորովին այլ է, քան մերը», - ասել է Բայդենը CNN-ին:
«Ամեն դեպքում, մենք առաջընթաց գրանցեցինք», - հավելել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բայդենը Սիին բռնապետ էր անվանել նաև այս տարվա հունիսին:
Մինչդեռ ՏԱՍՍ-ը հավելում է, որ Չինաստանի ԱԳՆ-ի արձանագքը Բայդենի ասածին չի ուշացել. գերատեսչությունը «սխալ ու անպատասխանատու» է համարում ԱՄՆ նախագահի խոսքերը։
«Այս հայտարարությունը չափազանց սխալ է և անպատասխանատու: Չինաստանը վճռականորեն դեմ է քաղաքական մանիպուլյացիաներին», - ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը:










