Էներգառեսուրսների բացակայության պատճառով Գազայում անջատված են հեռահաղորդակցության բոլոր միջոցները

22:36 • 16.11.23

Գազայի հատվածում հեռահաղորդակցության բոլոր միջոցներն անհասանելի են դարձել էներգառեսուրսների բացակայության պատճառով։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Paltel հեռահաղորդակցության պաղեստինյան ընկերության X-ի միկրոբլոգին հղումով։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Գազայի հատվածում դադարել են գործել հեռահաղորդակցման բոլոր ծառայությունները, քանի որ սպառվել են ցանցին աջակցող էներգիայի բոլոր աղբյուրները, և արգելված է վառելիքի ներմուծումը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ։