Գազայում ավելի քան 3,6 հազար մարդ համարվում է անհետ կորած

13:05 • 16.11.23

Գազայի հատվածում ավելի քան 3,6 հազար պաղեստինցի Իսրայելի պաշտպանության բանակի գնդակոծություններից հետո համարվում է անհետ կորած։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Նշվում է, որ նրանցից 1 770-ը երեխաներ են։