Ումար Կրեմլյովը Հռոմի պապին խորհրդանշական ռինգ է նվիրել

16:26 • 16.11.23

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Զրուցել են սպորտի միավորող ուժի մասին, ինչպես է, օրինակ, բռնցքամարտը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

IBA-ի նախագահ Կրեմլյովը ասել է, որ հավատքն ու սպորտը միշտ պետք է ընթանան ձեռք ձեռքի տված և նույն ուղղությամբ։

«Յուրաքանչյուր մարզիկ պետք է ունենա հոգևոր հարստություն և հոգա իր առողջության մասին:

IBA-ն յուրատեսակ տաճար է մարզաձևի ներկայացուցիչների համար, որովհետև կազմակերպությունը ջերմություն, խնամք, պաշտպանություն և ընտանեկան աջակցություն է ցույց տալիս յուրաքանչյուրին»:

Ումար Կրեմլյովը Հռոմի պապին նվիրել է բռնցքամարտի խորհրդանշական ռինգ։