«Հայաստանը պլացդարմ, կամ ֆորպոստ չէ»․ Նիկոլ Փաշինյան

11:35 • 16.11.23

Մենք կանգնած ենք մեր պետության և պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ։

Այս մասին ԱԺ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը։

Փաշինյանի կարծքով՝ այդ  ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման արդյունքը պետք է լինի հետևյալը․

«Հայաստանը ոչ թե պլացդարմ, կամ ֆորպոստ է իր սահմաններից դուրս մշակված և իր սահմաններից դուրս պլաններ իրակագործելու համար, այլ՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցություն ու երջանկությունն ապահովելու միջոց։ Պետությունը պետք է առաջնորդի բացառապես այն նպատկերն իրագործելով»,- ասաց նա։

Փաշինյանն արձանագրեց, որ մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է։

«Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։ Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող այդ պայմանագիը ստորագրել միայնակ, ու սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,- եզրափակեց նա։