Բաքվում կանխվել է զինված հարձակում օտարերկրյա դեսպանատան վրա

10:08 • 17.11.23

Ադրբեջանի հատուկ ծառայությունները զինված հարձակում են կանխել Բաքվում օտարերկրյա պետության դեսպանատան վրա։ Այս մասին հայտնում է տեղական Trend գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ նոյեմբերին զինված անձը փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել։

Թե որ երկրի դիվանագիտական առաքելության մասին է խոսքը, չի հստակեցվում։