ՀՀ-ում բենզինի գինը համեմատել ՌԴ-ի, կամ Բելառուսի հետ տեղին չէ․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղին չի համարում Հայաստանում բենզինի գինը համեմատել ՌԴ-ի, կամ Բելառուսի հետ։
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանում ներքին շուկայում բենզինի գնի սուբսիդավորման մեխանիզմ է գործում։
«Վրաստանի հետ էլ, եթե համեմատենք, նույն ապրանքը, որը գալիս է Հայաստան, տարբերությունը 60-70 դրամ է։ Եթե հաշվենք, որ Փոթի-Երևան և Երևան-Այրում գնացքի արժեքը, ստացվում է՝ ՀՀ-ում բենզինի գինը համեմատելի է միջազգային բորսայի գների հետ»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը։










