ԵՊՀ միջադեպը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
ԵՊՀ մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի մարումը հնարավոր է եղել արագ իրականացնել, և ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար։
ԿԳՄՍ նախարարը չի կարծում, թե ԵՊՀ-ում տեղի ունեցածը պատճառ է ռեկտորի հրաժարականը պահանջելու
«Եթե համապատասխան մարմինները պարզեն, որ հրդեհը կապված է եղել որևէ մեկի աշխատանքային պարտականությունների հետ, դրան հետամուտ կլինեն»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ անվտանգության բոլոր միջոցառումները ԵՊՀ-ում պահպանվում են, ստուգումներ են արվում։










