Մեսսին բռնել է Ուրուգվայի հավաքականի խաղացողի կոկորդից՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում
Ավարտվել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Ուրուգվայի հավաքականին։ Հանդիպումը կայացել է Բուենոս Այրեսում՝ «Բոմբոներա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հատկանշական է, որ խաղի ընթացքում բախում է տեղի ունեցել Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականների խաղացողների միջև, որին ակտիվ մասնակցություն է ունեցել արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին։ Նա նախ հրել, ապա բռնել է ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվերայի կոկորդից։

Հաջորդ տուրում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ Ուրուգվայը կխաղա Բոլիվիայի հետ։










