«Իմ գիտակից կյանքում չեմ հանդիպել Արարատ Միրզոյանի պես ԱԳ նախարարի». Տաթև Հովակիմյան (տեսանյութ)

21:12 • 17.11.23

Tert.am Life-ի TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն էր դերասանուհի Տաթև Հովակիմյանը, որը նաև Երևանի ավագանու անդամ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Հաղորդավարուհու հարցին՝ արդյո՞ք համամիտ է իշխող կուսակցության քաղաքականության հետ դերասանուհին նշել է՝ այո:

«Ես, օրինակ, կարծում եմ՝ իմ գիտակից կյանքում չեմ հանդիպել Արարատ Միրզոյանի պես արտաքին գործերի նախարարի, ումով ես հիանում եմ: Իրավունք ունեմ այդպես համարել և համարել եմ այդպես 2018 թվականից հետո»,- ասաց Տաթև Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: