Պարեկները տուգանել են Գորիսի, Կապանի ու Մեղրիի քաղաքապետերին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները Սյունիքի մարզում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների:
Պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:










