«Ես հավատում եմ, որ այդ մարդիկ ուզում են լավը, հավատում եմ՝ ուզում են լավ մշակույթը ճանաչել». Տաթև Հովակիմյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին

22:13 • 17.11.23

Tert.am Life-ի TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն էր դերասանուհի Տաթև Հովակիմյանը, որը նաև Երևանի ավագանու անդամ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Դերասանուհին նշել է՝ որոնք էին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դրդապատճառները:

«Ես ունեմ այլ կարծիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին: Ստանալով առաջարկը՝ մի քանի շաբաթ մտածել եմ։ Հետագայում ես որոշեցի, որ պետք է ընդունեմ առաջարկն ու ունեմ հնարավորություն բարձրաձայնելու շատ հարցեր, որոնք առավելապես վերաբերում են մշակույթին, և այդ գործառույթը կարող է կատարել Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես՝ կինոյի և թատրոնի ոլորտում: Ես հավատում եմ, որ այդ մարդիկ ուզում են լավը և հասկացա, որ կցանկանամ օգտագործել այդ լծակները մարդկանց հետ, որոնց հավատում եմ: Ես հավատում եմ, որ մարդիկ ուզում են լավ մշակույթը ճանաչել, նաև կրում են այդ լավ մշակույթը»,- նշեց Տաթև Հովակիմյանը: