Իսարայելի ձեռքում մի քանի անգամ շատ պատանդ կա, քան ՀԱՄԱՍ-ի մոտ․ Էրդողան

00:16 • 18.11.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Իսրայելը «մի քանի անգամ» ավելի շատ պատանդներ է պահում, քան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, թուրք առաջնորդը կոչ է արել ուշադրություն դարձնել այս փաստին։

«Պատանդների փոխանակմանը, այո՛, մենք նույնպես կողմ ենք։ Եթե խոսենք պատանդների թվի մասին, ապա քանի՞ պատանդ կա Իսրայելում և քանի՞սը՝ ՀԱՄԱՍ-ի մոտ։ Եթե նայենք դրան, ապա Իսարայելի ձեռքում մի քանի անգամ շատ պատանդ կա: Անարդար կլիներ, եթե մենք դա չտեսնեինք»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ ներկա պահի դրությամբ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։