Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բահրեյն

10:55 • 18.11.23

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Բահրեյն։ 

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասնելով, որ նախարարը Բահրեյնում կգտնվի նոյեմբերի 18-19։

«Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկերների հետ»,- գրել է Բադալյանը։