Կրեմլում տեղյակ չեն՝ կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ

00:36 • 18.11.23

Կրեմլու առայժմ չգիտեն՝ պատրաստվում է արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվել տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ, սակայն բոլորը հրավիրված են։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ չգիտենք, բոլորը հրավիրված են։ Հայկական կողմը շատ լավ գիտի, որ բոլորը հրավիրված են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։