«Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

18:03 • 18.11.23

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 15:00_ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազի վթարավերականգնողական աշխատակիցները իրենց գերծողություններն ավարտեն: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում:

Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այրվել է գազի 3 հաշվիչ:Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ.-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ.-երը:

SHAMSHYAN.com-ի փոխացմամբ, հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը: