Այնթապում քաղաքացին կեղծ հոգևորական է ներկայացել, կատարել թшղման կարգ

14:57 • 19.11.23

Այնթապ համայնքում քաղաքացին կեղծ հոգևորական է ներկայացել, կատարել թաղման կարգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է Տեր Հարությունը: 

«Սիրելի այնթապցիներ, տեղեկացնում ենք, որ Գագիկ անունով սույն անձը Այնթապ համայնքում կատարել է ապօրինի ծիսական արարողություն՝ թաղման կարգ: Վերջինս ներկայանում է որպես սարկավագ, սակայն չունի հոգևոր որևէ աստիճան, որևէ թեմում չի սպասավորում»,- գրել է հոգևորականը: