Պուտինը նախատեսում է մասնակցել G20-ի վիրտուալ գագաթնաժողովին

17:59 • 19.11.23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կմասնակցի  G20-ի վիրտուալ գագաթնաժողովին, հայտնում է «Россия 1» հեռուստաալիքը։

«Ռուսաստանի նախագահը և արևմտյան երկրների ղեկավարները կարող են մասնակցել նույն միջոցառմանը: Հաջորդ շաբաթ տեղի կունենա G20-ի վիրտուալ գագաթնաժողովը, և սպասվում է, որ դրան կմասնակցի Վլադիմիր Պուտինը»,-ասված է հաղորդագրության մեջ։