Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք
11:30 • 19.11.23
Հայհիդրոմետը տեղեկացնում է, որ, արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք:
Placeholder










