Թուրքիայի սևծովյան ափերի մոտ փոթորիկը երկու մասի է բաժանել նավը (տեսանյութ)

19:26 • 19.11.23

Կամերունի դրոշի ներքո նավրակող բեռնատար նավը կիսվել է Զոնգուլդակի (Թուրքիա) Էրեգլի շրջանում մոլեգնող փոթորկի պատճառով, ոչ ոք չի տուժել:

Նշվում է, որ բեռնատար նավը, որը փոթորկի պատճառով դրեյֆում էր Էրեղլի շրջանում, ծանծաղուտի մեջ է ընկել։ Բարձր ալիքների պատճառով նավը խփվել է ափին և մասերի բաժանվել։

Նավում գտնվող անձնակազմի 13 անդամները տարհանվել են: Նավի երկու մասերն էլ ճոպաններով կապվել են ափին։

Տեսանյութն՝ այստեղ։