ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից, ցանկանում է միայն Ստեփանակերտի հուշարձանների վիճակը գնահատել

17:14 • 19.11.23

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով:

Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։

Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն  ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։