Թալանել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալի բնակարանը. Shamshyan.com

11:19 • 20.11.23

Նոյեմբերի 17-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք, Աշտարակ քաղաքի իր տան դռան փականը վնասելով, մտել են բնակարան, ողջ տունը տակն ու վրա են արել և գողություն կատարել:

Տեղում Ռ. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իր բնակարանից գողացել են խոշոր չափի գումար, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, վրացական լարի և ոսկյա զարդեր: 

Ռ. Մկրտչյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ: