Կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը

10:33 • 20.11.23

96 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը։

Նա 77 տարի ամուսնացած էր Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ջիմի Քարթերի հետ, որն այժմ 99 տարեկան է։

Մահվան մասին հայտնել են նախկին առաջին տիկնոջ հիմնադրած «Քարթերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը և անձամբ նախագահ Քարթերը։ Նախկին առաջին տիկինը «մահացել է ընտանիքով շրջապատված»՝ ԱՄՆ Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում գտնվող իր տանը, ասվում է հաղորդագրության մեջ։