Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

12:51 • 20.11.23

Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Մալաթիայի Պուտուրգե շրջանում:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: