Իրանի նախագահը նամակ է գրել 50 երկրի ղեկավարի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նամակ է գրել 50 երկրի ղեկավարի՝ կոչ անելով միավորել ջանքերը՝ Գազայի պաշարումը և Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար։ Այս մասին գրում է Մեհր գործակալությունը:
Իրանի ղեկավարի նամակն ուղղված է եղել այդ թվում նաև Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի և Հորդանանի նախագահներին:
Ռաիսին քննադատել է Գազայի հատվածում տեղի ունեցող ողբերգական զարգացումների նկատմամբ արևմտյան որոշ կառավարությունների երկակի ստանդարտներն ու լռությունը։
Իրանի նախագահը նաև կոչ է արել երկրներին օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ ներառյալ Իսրայելի հետ համագործակցության դադարեցումը և առևտրային ու քաղաքական կապերը։










