Հռոմի պապը Վատիկանում ճաշի է հյուրընկալել տրանսգենդեր կանանց (լուսանկարներ, տեսանյութ)

11:48 • 20.11.23

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի Վատիկանում ճաշի է հյուրընկալել մի խումբ տրանսգենդեր կանանց՝ ձգտելով Կաթոլիկ եկեղեցին ավելի ընդգրկուն դարձնել տրանսգենդեր համայնքի համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տրանսգենդեր կանանց փոքր խումբը՝ Հռոմի հարավում գտնվող Տորվայանիկա քաղաքից, Հռոմի պապի կողմից կազմակերպված ճաշին  մասնակցել է  Աղքատների համաշխարհային օրվա կապակցությամբ: Վատիկանում նրանց հյուրընկալել են մոտ 1200 աղքատ և անօթևան մարդկանց հետ միասին:

«Սա ֆանտաստիկ հնարավորություն է մեզ՝ տրանսսեքսուալներիս համար», - ասել է 55-ամյա Կլաուդիա Վիկտորիա Սալասը, որը ծագումով Արգենտինայից տրանսգենդեր դերձակ և հավաքարար է:

«Մենք՝ տրանսգենդերներս, այստեղ՝ Իտալիայում, մեզ մի քիչ ավելի շատ ենք մարդ զգում, քանի որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեզ ավելի է մոտեցնում եկեղեցուն: Դա գեղեցիկ բան է, որովհետև մենք սիրո կարիք ունենք», - ասել է սեքս-աշխատող 46-ամյա Կարլա Սեգովիան:

2013 թվականին Հռոմի պապ դառնալուց ի վեր, Ֆրանցիսկոսը ձգտում է Կաթոլիկ եկեղեցին տանել ավելի ընդգրկուն ուղղությամբ: Հունվարին պոնտիֆիկոսը կաթոլիկ եպիսկոպոսներին կոչ է արել ողջունել ԼԳԲՏՔ+ մարդկանց և քննադատել է միասեռականությունը քրեականացնող օրենքները։


Pope Francis hosted some 1,200 poor and homeless people at the Vatican for the Church's World Day of the Poor. Among them included a group of transgender women from near RomeThe invitation to the Vatican would have been unthinkable before Pope Francis became Pope in 2013Priest Andrea Conocchia, from Torvaianica, with three transgender women that he has helped, from left, Andrea Paola Torres Lopez, also known as Consuelo, Carla Segovia and Claudia Vittoria SalasThe women found help and hope through a remarkable relationship with the pontiff and the local parish priest Andrea Conocchia, rightCarla Segovia said that Pope Francis' inclusivity drive was making 'transgenders in Italy feel a bit more human'