Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է

12:26 • 20.11.23

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։

Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– ասաց Թորոսյանը։