Ժամը 19:50-ի դրությամբ՝ Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

20:18 • 21.11.23

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ 

Վարորդներին կոչ ենք անում երթեւեկել ձմեռային անվադողերով», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: