Շառլ Միշելն ու Մայա Սանդուն ժամանել են Կիև

13:53 • 21.11.23

Նոյեմբերի 21-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ժամանել են Կիև։

Միշելն իր այցի մասին հայտնել է X սոցկայքում:

«Հաճելի է վերադառնալ Կիև՝ ընկերների մոտ»,- գրել է նա։

Մինչդեռ Սանդուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ հարգանքի տուրք է մատուցել Արժանապատվության հեղափոխության ժամանակ զոհված ակտիվիստներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին չհայտարարված այցով Կիև է ժամանել նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։