Pegasus Airlines-ի ուղևորուհին թռիչքից րոպեներ առաջ ինքնաթիռում վաղաժամ ծննդաբերել է (տեսանյութ)

16:05 • 21.11.23

Թուրքական Pegasus Airlines ավիաընկերության ուղևորուհին թռիչքից րոպեներ առաջ ինքնաթիռում վաղաժամ ծննդաբերել է, գրում է Daily Mail-ը։

Հստակեցվում է, որ ինքնթիռը պետք է Ստամբուլից Մարսել թռներ։ Երբ ինքնաթիռը պատրաստվում էր օդ բարձրանալ, կինը ծննդաբերել է:

Կադրերում երևում է, թե ինչպես է բժիշկը նորածնի հետ շտապում ինքնաթիռի միջանցքով։ Զարմացած ուղևորները հետևել են, թե ինչ է կատարվում։ Վաղաժամ ծնված երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։