Թուրքիան և Կատարը շարունակում են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատանդների փոխանակման աշխատանքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը Քաթարի հետ միասին շարունակում են ինտենսիվ աշխատանքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև պատանդների փոխանակման կազմակերպման համար:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ TRT հեռուստաալիքին հղումով։
«Ինչ վերաբերում է պատանդների փոխանակման հարցին, ապա մեր երկրի ԱԳՆ-ն, Ազգային հետախուզությունը շարունակում են Քաթարի հետ համատեղ աշխատանքը: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ արդյունք ստանալ այդ հարցում», - ասել է Էրդողանը Ալժիրում կայացած մամուլի ասուլիսում:










